ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մենք ինքնուրույն չենք կարողանում կանոնակարգել մեր հարաբերությունները, էլ ի՞նչ պետության ու բանակի մասին է խոսքը. Ստեփան Դանիելյան

Մենք ինքնուրույն չենք կարողանում կանոնակարգել մեր հարաբերությունները, էլ ի՞նչ պետության ու բանակի մասին է խոսքը. Ստեփան Դանիելյան
03.08.2022 | 07:27

Ես վստահությամբ չեմ կարող ասել, որ 100 տարի հետո Հայաստան կլինի, բայց վստահությամբ կարող եմ ասել, որ երկու ինստիտուտ կլինի, դա Հայ Եկեղեցին է ու Դաշնակցությունը։


Հայ ժողովուրդը դարեր ի վեր չի կարողացել պետություն ստեղծել, սակայն այդ երկուսը ստեղծվել են, ու գաղտնիքն այն է, որ երկուսն էլ արտաքին միջամտությամբ են ստեղծվել։ Մենք ինքնուրույն չենք կարողանում կանոնակարգել մեր հարաբերությունները։ Եթե չենք կարողանում իրար հետ հարաբերվել ըստ կանոնների, էլ ի՞նչ պետության ու բանակի մասին է խոսքը:


Եկեղեցին ստեղծել են քրիստոնյաները, Հայ Եկեղեցին առաջին հերթին ասորիներն են ստեղծել, 5-րդ դարից ի վեր Պարսկաստանի հովանավորությամբ, որպեսզի ասորիների ղեկավարությամբ հայերը կտրվեն Բյուզանդիայի ազդեցությունից։ Մոտ 200 տարի Հայ եկեղեցու գաղափարական կենտրոնը ասորի միաբաններից բաղկացած Գլակավանք է եղել' Մշո Սուրբ Կարապետը։ Այդ մասին կարող եք կարդալ Երվանդ Տեր-Մինասյանի աշխատություններում։
Դաշնակցությունը ստեղծվել է Երիտասարդ Հայաստան կոմիտեի հիման վրա, Երիտասարդ Իտալիա, սերբական Երիտասարդ Բոսնիա, Երիտասարդ Հունգարիա, Երիտասարդ Թուրքեր, մինչ այդ ռուսական Նարոդնայա Վոլյան և նմանատիպ այլ հեղափոխական շարժումների նմանությամբ (ինչպես Սովետական Միության ժամանակ Ժողովրդական Ճակատներ էին ստեղծվում տարբեր հանրապետություններում՝ միևնույն ծրագրերով)։ Դրանք 19-րդ դարի երկրորդ կեսից սկսած կանոնակարգում էր Բրիտանիայի վարչապետ Պալմերստոնը, ով Ղրիմի պատերազմն էր հրահրել, նաև Նապոլեոն 3-ին էր Ֆրանսիայում բերել իշխանության։
Այդ շարժումները, ինչպես նաև Մուսուլման Եղբայրները և նմանատիպ մյուս նախաձեռնությունները, սկզբնական շրջանում Բրիտանիայի աջակցությամբ էին ստեղծվում, որպեսզի դրանց միջոցով տապալվեն Եվրոպայի կայսրությունները, իսկ Մուսուլման Եղբայրների դեպքում հակազդեին Կոմինտեռնին։ ՀՅԴ-ի կանոնադրության հիմքում այդ հեղափոխականների տիպային կանոնադրությունն է դրված։


Ինչի եմ սա գրում։ Ցանկացած կայուն ինստիտուտի հիմքում պետք է լինի աշխատող կանոնադրություն, որը թույլ կտա անդամների հարաբերությունները կանոնակարգել ու որոշումների կայացման լեգիտիմ մեխանիզմ ունենալ։ Եթե դա լինի, ուրեմն կազմակերպությունը կայանում է։
Հայաստանում այս 30 տարվա ընթացքում չի ստեղծվել Եկեղեցու ու ՀՅԴ-ի նման կառույց, որովհետև մենք չենք կարողանում մեր միջև եղած հարաբերությունները կանոնակարգել ու որոշումների ընդունման լեգիտիմ մեխանիզմներ ստեղծել։


Օրինակ, երկար ժամանակ իշխանության ղեկին եղած Հանրապետական կուսակցությունից եթե Սերժ Սարգսյանը հեռանա, այն կփլվի, որովհետև դա մարդկային գործոնի վրա է հիմնված, այլ ոչ թե վերը նշված սկզբունքների։ Նման օրինակները շատ են։
Քաղաքականությամբ զբաղվելու, պետություն կայացնելու համար նախ պետք է ինստիտուտներ կայացնել, որը չի ստացվի առանց այդ սկզբունքների, հետո նոր սկսել խոսել բովանդակության մասին։

Դիտվել է՝ 9103

Մեկնաբանություններ